ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Համաձայնեք, որ ստացված կադր է: Փաստորեն մեր օրերում ոստիկանները կարող են նաեւ օպերատորի աշխատանք էլ կատարել:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը ապաստան ստանալու դիմում է ներկայացրել եւ մերժվել է, ապա խնդրում եմ ասեք՝ նորից դիմելու համար ի՞նչ է անհրաժեշտ:

Նելլի Մնացականյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ապաստանի դիմումը վերջնական (ներառյալ դատական կարգով) մերժվելուց հետո քաղաքացին կարող է կրկին դիմում ներկայացնել միգրացիոն պետական ծառայություն՝ Հայաստանում ապաստան ստանալու համար, եթե ի հայտ են եկել նոր իրադարձություններ եւ փաստեր, որոնք բավարարում են հետեւյալ չափանիշներին.
– նոր իրադարձությունները եւ փաստերը ի հայտ են եկել ձեր առաջին դիմումի վերաբերյալ ՄՊԾ-ի կողմից որոշում կայացվելուց հետո,
– նոր իրադարձությունները եւ փաստերը հաստատում են հետապնդումների ենթարկվելու նրա երկյուղը կամ հաստատում են նրա քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր վերադարձի դեպքում նրա նկատմամբ այնտեղ լուրջ վտանգի առկայությունը:
ՄՊԾ-ն քննության կառնի նոր ի հայտ եկած հանգամանքները եւ փաստերը, եւ քաղաքացու նոր դիմումի վերաբերյալ կկայացնի որոշում:
Հայտնում ենք, որ քաղաքացու նոր դիմումը ՄՊԾ-ի կողմից քննության չի առնվի, եթե առկա չեն նոր իրադարձություններ եւ փաստեր:

Միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե անձը բողոքարկել է ՄՊԾ-ի որոշումը, ապա մինչեւ դատական ատյանների կողմից վերջնական որոշում ընդունվելը, նա համարվում է ապաստան հայցող եւ իրավունք ունի օրինական գտնվել ՀՀ տարածքում:

 

 

 

ՀԱՐՑ. Ես օրերս աշխատանքից ազատվել եմ, հիմա ուզում հասկանալ՝ ո՞րն է համարվում սոցփաթեթի դադարեցման ամիս: Ես կարո՞ղ եմ օգտվել սոցփաթեթի հաշվին առկա գումարից:

Հրայր Մանուկյան (32 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ աշխատանքից ազատվելու դեպքում (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում) սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որեւէ պարտավորություն: Այս դեպքում սոցիալական փաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցալական փաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից:
Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայությունից եւ աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ, ապա անկախ աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) հանգամանքից սոցփաթեթի գումարները (իր դրույքին համապատասխան կամ ավելի պակաս՝ պարտավորությունից ելնելով) շարունակվում են փոխանցվել աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին լրանալը:
շարունակելի

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Ի դեպ, սոցիալական փաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում՝ նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը:




Լրահոս