Հայաստանի բնակչության կյանքը ոչնչով չի բարելավվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով տնտեսական հարաբերությունների համար նախատեսված է 115 միլիարդ 335 միլիոն 164 հազար դրամ, որից 72 միլիարդ 947 միլիոն 672 հազար դրամն արդեն ծախսվել է: Մասնավորապես, նշված գումարից 55 միլիարդ 710 միլիոն 580 հազար դրամը նախատեսված է հատկացնել տրանսպորտի ոլորտին: Այդ գումարից էլ 30 միլիարդ դրամն է արդեն իսկ ծախսվել:

Անտառային տնտեսության, ձկնորսության եւ որսորդության համար նախատեսվել է 33 միլիարդ 183 միլիոն 599 հազար դրամ, որից 31 միլիարդ 88 միլիոն 304 հազար դրամը երեկվա դրությամբ ծախսվել է: Մի խոսքով, պետական գերատեսչությունները, ՊՈԱԿ-ները եւ մնացած հիմնարկ ձեռնարկությունները շարունակում են անկաշկանդ ծախսել բյուջետային միջոցները, սակայն Հայաստանի բնակչության կյանքը ոչնչով չի բարելավվում:




Լրահոս