Պուտինը փոխել է Կասպիական նավատորմի հրամանատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ փոխծովակալ Սերգեյ Պինչուկը նշանակվել է Կասպիական նավատորմի հրամանատարի պաշտոնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ նախկին հրամանատար Իգոր Օսիպովը անցել է նոր ծառայության Խաղաղօվկիանոսյան նավատորմում:

Հաղորդվում է, որ նորանշանակ հրամանատար Պինչուկը 2016թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի Ռազմական ակադեմիան:




Լրահոս