ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Rusarminfo լրատվական գործակալությունից

«Եմելյանովո» օդանավակայանում հայկական համայնքն ու ընկերները հանդիսավոր կերպով դիմավորել են Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած Միհրան Հարությունյանին, փոխանցում է Rusarminfo-ն: Մարզիկի պատվին ավտովազք է կազմակերպվել Gelentvagen, Mercedes-Benz, G-class մեքենաներով, որոնց վրա մարզիկի պատկերով պաստառներ են եղել: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ Միհրանին 2,5 միլիոն ռուբլի են նվիրել:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ կարգով է որոշվում այն երեխայի քաղաքացիության հարցը, որի ծնողներից մեկը ունի այլ երկրի քաղաքացիություն։

Անահիտ Պողոսյան (45 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:
Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:
Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե`
– նա ծնվել է ՀՀ-ում, կամ
– ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ
– ծնողները մշտապես բնակվում են ՀՀ-ում:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ ենք համարում ավելացնել, որ ՀՀ-ից դուրս բնակվելը (այդ թվում՝ մշտապես բնակվելը) ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը: Ավելին՝ օրենքով երաշխավորվում է, որ ՀՀ-ից դուրս բնակվող կամ գտնվող քաղաքացիներն օգտվում են ՀՀ-ի պաշտպանությունից եւ հովանավորությունից:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե Կենտրոնական բանկն ի՞նչ չափանիշներով եւ ընթացակարգով է ընտրում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին։

Հունան Մարկոսյան (34 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ընտրության չափանիշները եւ ընթացակարգերը սահմանված են «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքով` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 10/01-ով:
Մասնավորապես, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվություն կարող է տրամադրվել ՀՀ տարածքում ստեղծված այն կառավարչին, որն ունի միջազգային ֆինանսական կազմակերպություն կամ կենսաթոշակային ֆոնդերի (նմանատիպ այլ ներդրումային ֆոնդերի) կառավարման մեջ մասնագիտացված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպություն հանդիսացող առնվազն մեկ մասնակից (բաժնետեր): Այդպիսի միջազգային ֆինանսական կազմակերպության եւ/կամ օտարերկրյա հեղինակավոր կազմակերպության (կազմակերպությունների) ձայնի իրավունք տվող մասնակցությունը պետք է կազմի 50 տոկոսից ավելին, եւ այդ կազմակերպությունը (կազմակերպությունները) պետք է ունենա որոշիչ ձայն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ռազմավարությունը սահ-մանելիս, ինչպես նաեւ կառավարչի գործադիր մարմինը եւ ներքին հսկողության համակարգը ձեւավորելիս:
շարունակելի

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը վարձատրվում է ֆոնդի կառավարման ծառայությունների դիմաց: Վարձավճարի չափը սահմանվում է տվյալ ֆոնդի կանոններով եւ չի կարող գերազանցել օրենքով սահմանված մեծությունը` կառավարման ներքո գտնվող զուտ ակտիվների արժեքի 1,5 տոկոսը:




Լրահոս