Նեյմարը 300-րդ գոլն է խփել իր կարիերայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հերթական նվաճումն է ունեցել: Ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Բոլիվիայի ընտրանու դեմ հանդիպմանը: Նա այդ խաղում դարձել է իր թիմի 5 գոլերից մեկի հեղինակը:

Այդ գոլը 300-րդն էր Նեյմարի կարիերայում: Ֆուտբոլիստը 95 գոլ է խփել «Բարսելոնա»-ում, 138 անգամ մրցակիցների դարպասը գրավել է «Սանթոս»-ի կազմում, 49 անգամ՝ Բրազիլիայի U-17, U-20, U-23 հավաքականների կազմում:




Լրահոս