Մալթայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով Ֆրանսիայի պաշտպանության նախարարության աշխատակիցներ են զոհվել, փոխանցում է Reuters-ը:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ ինքնաթիռում եղել են ՊՆ 3 ներկայացուցիչ և 2 պայմանագրային աշխատակիցներ:
Նա նաև հայտնել է, որ ՊՆ-ն վթարի գործով հետաքննություն է վարում՝ դժբախտ պատահարի պատճառները պարզելու համար:
Ավելի վաղ Times of Malta պարբերականը հայտնել էր, որ զոհվածների թվում Եվրամիության պաշտոնյաներ կան: