Ավստրալիայի խոշոր ատրակցիոններից մեկում 4 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 4 մարդ է զոհվել Ավստրալիայի արևելյան ափին գտնվող հայտնի Dreamworld զվարճանքների այգում, փոխանցում է BBC-ն:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել ատրակցիոնում, որն իրենից ներկայացնում է արագ գետ բարձր շեմերով: Տեղի ունեցածի մասին մանրամասներ չեն հաղորդվում:

«Dreamworld այգին փորձում է որքան հնարավոր է արագ պարզել դեպքի մանրամասներն ու սերտորեն համագործակցում է փրկարար ծառայությունների և ոստիկանների հետ»,-հայտնել է այգու ադմինիստրացիան:

Ատրակցիոնը բացվել է 1986թ.: Այգում հայտնել են, որ այն թույլ է տալիս ժամում մինչև 45 կմ արագրություն բացել:




Լրահոս