Երկրի կարևորը խնդիրները թողած` Էդվարդ Նալբանդյանը Ջակարտա է մեկնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկվա պաշտոնական լրահոսի երկու տեղեկությունները համադրելիս՝ խիստ ուշագրավ պատկեր արձանագրվեց: Նախ ԼՂՀ ՊԲ-ն հայտնեց, որ հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման «ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ արձակելով ավելի քան 2300 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում, դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ: Այսինքն՝ ապրիլյան 4-օրյա պատերազմական գործողություններից հետո Ադրբեջանը կրկին ռազմական ակտիվություն է փորձում սանձազերծել, իսկ միջազգային հանրությունը, կարծես թե, էլի չի նկատում:

Ու այս ֆոնին երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր պաշտոնական այց կկատարի Ջակարտա, որտեղ կհանդիպի Ինդոնեզիայի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ: Թե որքանո՞վ է հրատապ այս այցը, ԱԳՆ-ից պարզել չհաջողվեց. «Ժողովուրդ» օրաթերթին ասացին, թե պաշտոնապես կհայտնեն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս