Մոնոպոլիստներ են ջարդվում նույնիսկ Ադրբեջանում. Հայաստանում դեռ քննարկում են՝ մոնոպոլիան լա՞վ բան է, թե՞ վատ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Ադրբեջանում կտրուկ՝ մոտ երկու անգամ նվազել է բանանի գինը՝ 2.5-3 մանաթից հասնելով 1.2-1.5 մանաթի։ Դրամով հաշված՝ 850-ից նվազել է 420 դրամ։

Հայաստանում նույնպես. Հայաստանը մոնոպոլիաների սիմվոլ է: Տարիներ շարունակ այս մասին բարձրաձայնվում է, սակայն տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ճոխ ճառեր ասող մեր բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են պաշտպանել բանանի ներկրման մոնոպոլիստին՝ «Քեթրինին»։ Ադրբեջանի օրինակից գործող կառավարությունը թերեւս պետք է ամաչի։

Մոնոպոլիստներ են ջարդվում նույնիսկ Ադրբեջանում, որտեղ ժողովրդավարության նշույլներ անգամ չկան, իսկ մեզանում նման հույսեր դեռ չկան. մեզ մոտ դեռ քննարկում են՝ մոնոպոլիան լա՞վ բան է, թե վատ, արդյոք արժե մոնոպոլիստներին վերանցնել եւ այլն։ Իսկ սա ցույց է տալիս, որ մոնոպոլիան իշխանության ամենահոգեհարազատ տնտեսական համակարգն է, նրա բնույթն ու էությունը։ Իսկ դա ուղղակի հակասում է տնտեսության զարգացման տրամաբանությանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս