Սաուդյան Արաբիայի արքայազնին մտրակել են բանտում՝ որպես կատարած հանցանքի համար պատիժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայի արքայազներից մեկին մտրակել են բանտում՝ որպես կատարած հանցանքի համար պատիժ, փոխանցում է Khaleej Times-ը:

Արքայազնի կատարած հանցանքի մասին չի հրապարակվում:

Հաղորդվում է, որ արքայազնին մտրակել են ոստիկանները հատուկ բուժզննումից հետո:

Ավելի վաղ հաղորդվել է մեկ այլ սաուդցի արքայազնի մահապատժի մասին: Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել Սաուդյան Արաբիայի քաղաքացու սպանության մեջ: Դա 1970թ.-ից երկրում արքայազնի մահապատժի առաջին դեպքն է դարձել:




Լրահոս