Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ նոյեմբերի 3-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Անդրեյ Դանկոն եւ պատվիրակության անդամները Սլովակիայի Ազգային խորհրդի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարել հուշամատյանում։

Անդրեյ Դանկոն, կիսելով իր տպավորությունները, նշել է.- «Վշտակցելով եւ մեծ հարգանքով խոնարհվելով այս հուշարձանի առաջ՝ ես երբեք չեմ փորձում թաքցնել արցունքներս»։




Լրահոս