Հարց քաղաքացիներից` ի՞նչ է իրենից ներկայացնում մասնագիտական կողմնորոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում մասնագիտական կողմնորոշումը: Ի՞նչ է դա:

Սիրարփի Մելոյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մասնագիտական կողմնորոշման գլխավոր նպատակն է անհատին օժտել շարունակական ուսուցման եւ կարիերայի զարգացման այնպիսի կարողություններով, որոնք նրան հնարավորություն կտան ընտրելու ՀՀ աշխատաշուկայում մրցունակ մասնագիտություն եւ ձեռք բերելու աշխատանք գտնելու գրավական: Մասնագիտական կողմնորոշման հիմքում ընկած են հետեւյալ գործոնները՝

1. Մասնագիտական ախտորոշում՝ դեռահասի, երիտասարդի անհատականության ուսումնասիրում, անձնային որակների ու դրանցից բխող մասնագիտական հակումների բացահայտում` թեստավորման, հարցազրույցի, դիտարկման մեթոդներով.

2. Տեղեկատվության տրամադրում՝ մասնագիտական ուսումնական հաստատություններ (արհեստագործական ուսումնարաններ, քոլեջներ, բուհեր, հետբուհական) ընդունվելու հնարավորությունների ու պայմանների մասին, մասնագիտությունների ու զբաղմունքների մասին, հանրապետության, նաեւ առանձին մարզերի աշխատաշուկայի վերլուծության մասին, գործատուի կողմից աշխատողին ներկայացվող պահանջների մասին, աշխատանք փնտրելու հնարավորությունների եւ եղանակների մասին.

3. Մասնագիտական խորհրդատվության տրամադրում՝ աշակերտի կամ երիտասարդի ունակություններին եւ հակումներին համապատասխան մասնագիտական հետաքրքրությունների ձեւավորում, մասնագիտությունների եւ զբաղմունքների բացահայտում՝ մասնագետների, փորձագետների հետ հանդիպումների միջոցով.

5. Մասնագիտական համակերպում՝ այցելություններ մասնագիտական ուսումնական հաստատություններ (արտադրական ուսուցմամբ հանրակրթական դպրոցներ, արհեստագործական ուսումնարաններ, քոլեջներ, բուհեր), ծանոթացում մասնագիտության ուսուցման գործընթացին, այցելություններ արտադրական ձեռնարկություններ եւ հիմնարկներ, աշխատանքային պրակտիկայի կազմակերպում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրումը պայմանավորված է աշխատաշուկայի եւ կրթական համակարգի անհամապատասխանության կարգավորման անհրաժեշտությամբ:




Լրահոս