«Նաիրիտ»-ի վերաթողարկման նախագիծը վաղուց հրապարակվել է. Աշոտ Գրիգորյանը սպասում է բաց նամակի հեղինակի պատասխանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ArmLur լրատվականը հրապարակել էր Պրահայից Արմեն Վարդանյանի բաց նամակը, որտեղ անդրադարձ էր կատարվում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանին: Մասնավորապես, բաց նամակի հեղինակը թերահավատորեն էր վերաբերվում նրա` «Նաիրիտ»-ի վերաթողարկման մասին նախագծին և հայտարարել էր, թե վիրավորանքների համար պատրաստ է ներողություն խնդրել, եթե հրապարակվի գործարանի վերագործարկման մասին նախագիծը:

Ընդգծենք, որ այդ նախագիծն արդեն գտնվում է ՀՀ վարչապետի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ինչպես նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների մոտ և այդ նախագծի շուրջ վաղուց արդեն քննարկումներ են եղել:

Մենք հրապարակել էինք նաև Աշոտ Գրիգորյանի պատասխանն այդ նամակին և պատրաստ ենք հրապարակել նաև բաց նամակի հեղինակի արձագանքը: ArmLur.am-ը կսպասի նրա պատասխանին:

Հ. Գ. Բաց նամակում խոսք է գնում նաև ԵՀՄՖ ֆորումի մասին, և արդարության համար պետք է նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը ևս մասնակցել էր այդ ֆորումին, որին մասնակցում էին 20-ից ավելի երկրի շուրջ 150 պատվիրակ և արդարության համար պետք է նշենք, որ այդ ֆորումի ծախսն ամբողջովին իրականացվել է հենց Աշոտ Գրիգորյանի կողմից և ոչն մի մասնակից իր գրպանից ոչ մի գումար չի ծախսել:




Լրահոս