Կնոջը վրաերթի ենթարկած անհայտ ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 3-ին, ժամը 15.45-ին, Երևանի Մալաթիա տոնավաճառի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Գայանե Բեկչյանին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1988 թ. ծնված Ժենյա Ա.-ն՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով: Վերջինս ժամը 19-ին ներկայացել է բաժին:

Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:




Լրահոս