Գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը և նրա ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարել «Արսենալ»-ի ղեկավարության հետ:
Անգլիական ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է պայմանագրի երկարաձգմամբ և պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Եթե գործարքը կայանա, ապա Օզիլը շաբաթական կստանա 200 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին: