Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարող է ներկայացվել առցանց. նոր փոփոխություն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում էր երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունների կարգավորմանը:

Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առցանց դիմումի հիման վրա ներկայացված տվյալները համադրվում են ՔԿԱԳ տեղեկատվական համակարգում առկա տվյալների հետ՝ սահմանվում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարող է ներկայացվել առցանց, եթե նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով:

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս