Ռուսաստանը կարող է 3 միլիոնանոց թուրքական աշխարհի սրտում տեղ զբաղեցնել, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում զբաղեցնի Բաքվի կողմը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, կրթության նախկին նախարար Յալչին Տոպչուն՝ պատասխանելով ԼՂ հակամարտության վրա ռուս-թուրքական մերձեցման ազդեցության մասին հարցին:
«Ռուսաստանը պետք է իմանա, որ հրաժարվելով Հայաստանին աջակցություն ցուցաբերելուց, տեղ կբաղեցնի թուրքական և ողջ իսլամական աշխարհի սրտում»,-հայտարարել է նա Vesti.az-ի հարցազրույցում:
Տոպչուի խոսքով՝ Ռուսաստանն իր շահերի համար պետք է հրաժարվի այդ աջակցությունից:
Նա նաև նշել է, որ Պուտինը խելացի մարդ է, հզոր քաղաքական գործիչ և Բաքվի համար շահավետ քաղաքական որոշումներ կընդունի: