Տիգրան Ստեփանյանը և Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. ԲՀԿ նախկին առաջնորդին վերադարձնելու ուղղությամբ ջանքերը շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները շարունակում են բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականություն վերադարձնելու ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին օրերին կուսակցության տարբեր ներկայացուցիչներ, պատգամավորներ ամենատարբեր առիթներով հանդիպում են Գ. Ծառուկյանի հետ եւ առաջարկում ընդունել ԲՀԿ-ականների հորդոր-խնդրանքները եւ վերադառնալ: Գործարար-պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, սակայն, չի շտապում երկար սպասված վճռական պատասխանը հնչեցնել, նա թերեւս վերջնական որոշումը չի կայացրել:

Մեզ հաջողվեց պարզել, որ Ծառուկյանին համոզելու առաքելությամբ վերջերս նրան է հանդիպել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ հանդիպել է, սակայն նրա հետ քաղաքականություն վերադառնալու մասին չի զրուցել. «Հանդիպել եմ իր հետ անձնական հարցով, եւ էդ հարցից բացի այլ հարցով չենք խոսել»:




Լրահոս