Հայ ըմբիշները կպայքարեն բրոնզե մեդալների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խարկով քաղաքում ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային գավաթի խաղարկությունը, որին Հայաստանը ներկայացնում է «Տաշիր» ակումբը:

D խմբի վերջին տուրում «Տաշիրը» 5:3 հաշվով հաղթել է թուրքական թիմին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչում հայ ըմբիշները 0:8 հաշվով պարտվել են իրանական «Ռազիին»:

Բրոնզե մեդալի համար «Տաշիրը» կմրցի ուկրաինական «Զդորովյե» թիմի հետ: Եզրափակչում «Ռազիի» մրցակիցն է ամերիկյան «Մերկուրին»:

«Տաշիրը» մրցաշարին ներկայացել է հետևյալ կազմով.

Նարեկ Խաչատրյան (57կգ), Գարիկ Բարսեղյան (61կգ), Նարեկ Սիրունյան (65կգ), Վալտեր Մարգարյան (70կգ), Սուրեն Խաչատրյան (74կգ), Վահե Թամրազյան (86կգ) Շամիր Աթյան (97կգ) և Անդրանիկ Գալստյան (125կգ): Մարզիչներ Հովսեփ Հովսեփյան, Հաբեթնակ Կուրղինյան




Լրահոս