«Գազպրոմ»-ը Բաքվից կվերագնի Հայաստան ռուսական գազ մատակարարող գազամուղի բաժնետոմսերը. վրացական ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրացական «Նավթի և գազի կորպորացիայի» 25% բաժնետոմսերի գնման հարցում ադրբեջանական SOCAR նավթային ընկերության հիմնական մրցակիցը ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է, գրում է վրացական «Ռեզոնանսի» թերթը:

Հրապարակման համաձայն՝ վրացական կողմը դեմ է, որպեսզի «Գազպրոմ»-ը գնի գազամուղի բաժնետոմսերը, որով Ռուսաստանից Վրաստանի միջով գազ է մատակարարվում Հայաստանին:

Ընդ որում, վրացական թերթը նշում է, որ 25% բաժնետոմսերի գնումը ոչ մի կերպ չի կարող սպառնալիք դառնալ դեպի Հայաստան գազի մատակարարումներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը պատրաստ է գնել վրացական «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերը: «Նավթի և գազի կորպորացիան» Հյուսիս-Հարավ գազամուղի օպերատորն է, որով Ռուսաստանը գազ է մատակարարում Հայաստանին և Վրաստանին:




Լրահոս