«Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.20-ին տեղեկություն է ստացվել, որ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 167-րդ կմ-ին «Nissan Tida» մակնիշի 18 AA 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1993 թ. ծնված Լ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել դեպի ձորը. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:




Լրահոս