Փակ են Սարավան-Զանգեր և Ախուրյան-Աշոցք ճանապարհահատվածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական ճանապարհի Սարավան-Զանգեր հատվածը և Երևան-Գյումրի- Վրաստանի սահման ավտոճանապարհի Ախուրյան-Աշոցք հատվածը։

Առնվազն 5 ժամ այդ ճանապարհահատվածները փակ կլինեն։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս