Ռուսաստանում զենքի դիլերների միջազգային հանցախումբ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ներքին գործերի նախարարության հետ համատեղ զենքի դիլերների միջազգային հանցախումբ է ձերբակալել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ձերբակալվել են հանցախմբի 3 անդամ և կազմակերպիչները:

«Ձերբակալվածների բնակության հասցեներով անցկացված խուզարկումների արդյունքում առգրավվել է 55 մմ նռնականետ, 97 միավոր ռուսական և արտասահմանյան արտադրության հրացան, դրա 150 հիմնական մասեր, ավելի քան 3500 տարբեր տրամաչափերի զինամթերք, անաղմուկ հրաձգության համար 5 սարք, 24 բեկորային նռնակ, պայթուցիկ սարք (տրոտիլ), թմրանյութ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հաղորդվում է, որ հանցախմբի անդամներից մեկին պատկանող մեքենայում հայտնաբերվել է Հայրենական մեծ պատերազմի տարիների 80 մմ նռնականետ:




Լրահոս