Ծաղիկ Ռուբոյի «վագրային» ընկերությունը դեռ չկառուցված` համալիրի համար բաժանորդներ է փնտրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին պատկանող Reebok սպորտային ակումբը սկսել է ակումբային քարտերի վաճառքը: Սա այն դեպքում, երբ ակումբի կառուցման աշխատանքները դեռ չեն ավարտվել: Ավելին, լուրեր կան, որ Գեւորգյանները ակումբը ամբողջությամբ կառուցելու համար բավարար միջոցներ չունեն:

Ըստ շրջանառվող լուրերի, պատգամավոր Գևորգյանը փորձել է մարզակումբի շինարարությունն ավարտին հասցնելու համար վարկ վերցնել, սակայն բանկերը, տարբեր պատճառներով, նրան գումար չեն տրամադրել:

Նկատենք, որ ակումբային քարտերի վաճառքը հասարակության շրջանում անվստահություն է առաջացրել: Ինչո՞ւ, որովհետեւ քարտը վաճառում են, բայց «Թայգր գրուպ» ընկերությունը դեռ համալիրի կառուցման խոստումը չի կատարել:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ կառավարությունը հարկային արտոնություն էր տրամադրել «Թայգր գրուպ»- ին՝ մարզասրահի համար ներմուծվող գույքի համար:

Փաստորեն, Ռուբեն Գևորգյանը ևս փորձում է Գագիկ Ծառուկյանից հետ չմնալ. պարզապես իր մոտ Ծառուկյանի «Մուլտի լեոն»-ը  փոխարինվել է վագրային կերպարով՝ «Թայգր գրուպ»,  իսկ համալիրն էլ չի ձգում Ծառուկյանի կառուցած գիգանտին:

Արփինե Թովմասյան




Լրահոս