ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան էջից

«Երբ քեզ զգում ես պաշտպանված եւ շրջապատված քաջազուններով»: Հենց այսպես է մակագրել իր լուսանկարը հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:

 

 

 
ՀԱՐՑ. Կինս ժառանգության իրավունքով ստացել է բնակարան, որը պատկանում է նրա մահացած ծնողների 3 երեխաներին: Տան սեփականատերը նրա հայրն էր, որը մահացել է: Խնդրում եմ ասեք՝ ինչ պետք է անենք, որպեսզի այդ բնակարանը ժառանգություն ճանաչվի: Արդյո՞ք հետագայում կարելի է սեփականաշնորհել եւ վաճառել այն: Եթե սեփականատերը 7-8 տարի առաջ մահացել է, եւ ժառանգությանը տնօրինող չի եղել, հնարավո՞ր է՝ այդ գույքը պետականացվի:

Սմբատ Մելոյան

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի համաձայն՝ քաղաքացու մահից հետո մնացած գույքի նկատմամբ առաջին հերթի ժառանգներ են համարվում ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները, իսկ ժառանգատուի թոռները ժառանգում են միայն ներկայացման իրավունքով:
Իսկ ինչ վերաբերում է հարցադրմանը, թե ինչպես պետք է իրականացվի ժառանգության ընդունումը, հայտնում ենք՝
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227 հոդվածի 1-ին կետը սահմանում է՝ «1.ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226 համաձայն՝
«ժառանգությունն ընդունվում է՝ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Այն դեպքում, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը»: «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63 հոդվածի 1-ին կետը սահմանում է՝ «1.Ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի՝ վկայագրեր տալու դեպքում նոտարը ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը եւ վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը»:
Միաժամանակ հայտնում ենք՝ նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները, մասնավորապես Ձեր հարցադրմամբ` ժառանգության ընդունման, ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրման համար նախատեսված սակագները սահմանվում են ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 26-ի N 733-Ն որոշմամբ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ժառանգության ընդունման ժամկետի բացթողման հարգելի պատճառներն օրենսդրությամբ սահմանված չեն:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով է ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացն իրականացվում:

Իրինա Մովսիսյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Մովսիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընթացիկ անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունված ուսանողների, իրավունք է վերապահվում մինչեւ ավարտական ուսումնական տարվա սկիզբը լրացնելու առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը՝ վերահանձնելով առարկաները եւս 2 անգամ կամ կրկնելով դրանք:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ ակադեմիայի դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ ընդունելության քննությունների անցկացման ժամկետները սահմանվում են ակադեմիան սովորողներով համալրելու մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով, որով հայտարարվում է նաեւ տվյալ ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերով սահմանված տեղերի թիվը:




Լրահոս