Պետական ծառայությունների մատուցման գրասենյակ բացվեց նաև Էջմիածնում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մասնակցությամբ պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործունեության մեկնարկն այսօր ազդարարվեց նաև քաղաք Էջմիածնում:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ էջմիածնեցիները և հարակից բնակավայրերի բնակիչները ևս պետական մի շարք փաստաթղթեր ստանալու համար ազատվեցին Երևան հասնելու անհրաժեշտությունից. փոխարենը նրանք կայցելեն Հայփոստի գրասենյակ` ք.Էջմիածին, Մ.Մաշտոցի-2 կլրացնեն հայցվող փաստաթղթի համար անհրաժեշտ դիմումը և սահմանված ժամկետում կստանան պահանջված փաստաթուղթը:
Գրասենյակի գործարկման ընթացքում քաղաքացիներից մեկը տեղում ստացավ նախապես հայցված դատվածության և ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքները:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց և կարճ ժամանակում կյանքի կոչեց պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գաղափարը, որոնք արդեն գործում են Երևանում՝ «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6), Գառնի համայնքում գտնվող «Հայփոստ»-ի գրասենյակում, ինչպես նաև Գյումրի քաղաքի «Հայփոստ»-ի գրասենյակում (հասցե՝ Ռիժկովի 5)՝ այդպիսով պետական ծառայություններն ավելի հասանելի դարձնելով ՀՀ քաղաքացիներին:
Միասնական գրասենյակներում մատուցվում են հետևյալ ծառայությունները.
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝
• Հասարակական կազմակերպությունների պետական գրանցում, պետական գրանցման մերժում
• Հիմնադրամների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում
• Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում

• Փաստաթղթերի պատճենահանում և պատճենների տրամադրում
• Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում
• Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝
• Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում
• Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից մատուցվող ծառայություններ՝
• Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների տրամադրում
• Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում

• Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
• Փաստաթղթերի ապոստիլ (միջազգային վավերացում)
ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ՝
• Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ՝

• Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում
• Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում
• Մաշված, անըթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների տրամադրում
• Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում
Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ գործարկվելու են նաև բոլոր մարզերի գյուղական համայնքներում:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն




Լրահոս