Աքլորի տարին խոսել չսիրող Սերժ Սարգսյանի համար ծանր տարի է լինելու. քաղաքական այրերի ապագան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի աքլորի տարին խոսել չսիրող խեցգետնի համաստեղության տակ ծնված Սերժ Սարգսյանի համար ծանր տարի է լինելու: Աքաղաղը շատ ահագ է, նա սիրում է ոսկի: Ուստի 2017-ին ֆինանսական հարցերին պետք է լուրջ վերաբերվել եւ սթափ գնահատել ռիսկերը: Եթե հնարավոր է, հենց տարվա սկզբից պետք է պաշտպանեք ինքներդ Ձեզ եւ Ձեր սիրելիներին ռիսկային գործարքներից, հակառակ դեպքում առաջին հայացքից շահավետ եւ ձեռնտու գործարքը կձախողվի:

Աստղերը հուշում են, որ դժվարությունները հատկապես կլինեն տարվա առաջին կեսին, որի ընթացքում կբախվեք իրականության ծանր դրսեւորումներին, թվերի հարվածները գուցե վրիպեն, ունենաք ֆինանսական մեծ կորուստներ նպատակները հաջողությամբ պսակելու ճանապարհին:

Բայց եթե կշռադատված գործեք, աստղերը Ձեզ համար տարեվերջին առավել հանգիստ կյանք են խոստանում: Գլխավորն այն է, որ առողջությունը պահպանելու համար պետք է ավելի շատ հանգստանաք եւ ամեն ինչ սրտին մոտ չընդունեք: Կրակե աքլորը վտանգներով լի է եւ միայն ծուղրուղուներով կարող է չբավարարվել:

Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում

Պետական եւ քաղաքական այրերի ապագան գուշակեց Թագուհի Թովմասյանը




Լրահոս