ՀՖՖ Մամուլի քարտուղարությունն սկսում է նոր շարք: Ամփոփելով 2016 թվականը, այսօրվանից սկսած, ՀՖՖ պաշտոնական կայքում Ձեր ուշադրությանը կներկայացնենք իրադարձություններ, որոնք մեր կարծիքով ամենակարևորն են եղել հայկական ֆուտբոլի համար անցնող տարում: Իրադարձությունները կդասակարգենք ոչ թե ըստ կարևորության, ինչը կարող է սուբյեկտիվ լինել, այլ ըստ ժամանակագրության:
3. Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»
2016 թ. հուլիսի 6-ին վերջապես տեղի ունեցավ այն, ինչի մասին այդքան խոսում էին նախորդ ամիսների ընթացքում: Դորտմունդի «Բորուսիայում» երեք մրցաշրջան անցկացնելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Հենրիխը կնքեց 4-ամյա պայմանագիր «Յունյաթեդի» հետ` պայմանագրի ժամկետը հետագայում երկարաձգելու պայմանով:
«Ես շատ հպարտ եմ, որ միացել եմ «Մանչեսթեր Յունաթեդին»: Իմ երազանքը իրականցվել է: Ես ոգևորված եմ, որ կխաղամ այսպիսի հարուստ պատմություն ունեցող թիմում և հուսով որ երկար կմնամ այստեղ: Ես շնորհակալ եմ ակումբին և Ժոզե Մոուրինյոին, որ հավատացին իմ ուժերին: Համոզված եմ, որ խաղալով այսպիսի ակումբի կազմում, ես լավագույն կերպով կհարգեմ իմ հայրիկի հիշատակը, իր նպատակամղվածության և ոգևորության համար, որը նա հաղորդեց ինձ»,- սրանք Հենրիխ Մխիթարյանի առաջին խոսքերն էին պայմանագիրը ստորագրելուց հետո:
«Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով հաջողությամբ խաղում է թե ակումբում, և թե հավաքականում: Նա շատ լավ թիմային խաղացող է, լավ որակներով, խաղի տեսությամբ և գոլային հոտառությամբ: Ես ուրախ եմ որ նա ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Համոզված եմ որ նա շատ շուտով կուժեղացնի թիմի հաղը, քանի որ իր խաղաոճը շատ հարմար է Պրեմիեր լիգայի համար: Անհամբերությամբ սպասում եմ Հենրիխի հետ աշխատելուն», – պայմանագրի ստորագրումից հետո ասաց Ժոզե Մոուրինյոն: