11 ֆուտբոլային իրադարձություն, որով կհիշենք 2016 թվականը. ՄԱՍ VIII

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Ձեր ուշադրությանը ներկայացնել անցնող տարվա ֆուտբոլային կարևորագույն իրադարձությունները:

8. Հայաստանի հավաքականի գերկամային հաղթանակը Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ

 Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի՝ էլիտ ռաունդի ուղեգիր նվաճելուց հետո, նոյեմբեր ամսին հաղթական տրամադրություն ապահովեց նաև Հայաստանի ազգային հավաքականը: Նոյեմբերի 11-ին մեր ընտրանին անցկացնում էր իր առաջին հանդիպումը՝ նոր գլխավոր մարզչի՝ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Մրցակիցը Չեռնոգորիայի հավաքականն էր: Մինչ այս խաղը Հայաստանի հավաքականն անցկացրել էր 3 հանդիպում և կրել նույնքան պարտություն: Հանդիպման առաջին կեսն այս խաղում ևս ոչ մի դրական բան չէր խոստանում մեր հավաքականին: 36-րդ և 38-րդ րոպեներին Կոյաշևիչն ու Յովետիչը ապահով առավելություն ստեղծեցին Չեռնոգորիահի հավաքականի համար:

Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը կերպարանափոխվեց: Նախ 50-րդ րոպեին Արտակ Գրիգորյանը կրճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը: 74-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ հանդիպման վերջին վայրկյաններին Գևորգ Ղազարյանը հեռահար հիանալի հարվածով հաղթանակ պարգևեց մեր թիմին: Արթուր Պետրոսյանի նորամուտը հաջող ստացվեց, իսկ Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության ամենակամային հաղթանակը:




Լրահոս