11 ֆուտբոլային իրադարձություն, որով կհիշենք 2016 թվականը. ՄԱՍ IX

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Ձեր ուշադրությանը ներկայացնել անցնող տարվա ֆուտբոլային կարևորագույն իրադարձությունները:

9. Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2017 թ. առաջնության որակավորման փուլի մրցաշարի անցկացումը Հայաստանում

Նոյեմբերի 10-ից 15-ը Երևանում անցկացվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական 7-րդ խմբի մրցաշարը: Մեր հավաքականի մրցակիցներն էին Շվեյցարիայի, Իտալիայի և Հունգարիայի հավաքականները: Չնայած որ մեր հավաքականը պարտություն կրեց բոլոր խաղերում, նմանատիպ մրցաշարի անցկացումը Հայաստանում ֆուտբոլային տարվա կարևորագույն իրադարձություններից էր՝ հաշվի առնելով, որ այսպիսի իրադարձություն Հայաստանում վերջին անգամ եղել էր 3 տարի առաջ՝ 2013 թվականին, երբ մեր երկիրը հյուրընկալել էր Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2014 թ. առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի հանդիպումները:




Լրահոս