11 ֆուտբոլային իրադարձություն, որով կհիշենք 2016 թվականը. ՄԱՍ վերջին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացնում է անցնող տարվա ֆուտբոլային կարևորագույն իրադարձություններից վերջինը.

 

11. Հայաստանի և Իրանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը

 

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը ստորագրեցին երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջև փոխըմբռնման հուշագիր, որն իրենից ենթադրում է երկու երկրների միջև ֆուտբոլային համագործակցության մակարդակի բարձրացում և հարաբերությունների  խորացում:

Մինչ հուշագրի ստորագրումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջի, ԻԻՀՖՖ պաշտոնական ներկայացուցիչների, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազիմ Սադջադիի, դեսպանության ներկայացուցիչների հետ շրջեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի տարածքով՝ հյուրերին ծանոթացնելով ենթակառուցվածքների հետ:

ԻԻՀՖՖ նախագահ Մեհդի Թաջը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ հուշագրի ստորագրումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև ֆուտբոլային համագործակցության ընդլայնման համար՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: ԻԻՀՖՖ և ՀՖՖ նախագահները նաև պատասխանեցին լրագրողների հարցերին.




Լրահոս