11 ֆուտբոլային իրադարձություն, որով կհիշենք 2016 թվականը. ՄԱՍ V (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Ձեր ուշադրությանը ներկայացնել ֆուտբոլային տարվա կարևորագույն իրադարձությունները.

5. Արթուր Պետրոսյանի նշանակումը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Պետրոսյանը: Մինչ այս Պետրոսյանը 10 տարի աշխատել էր շվեյցարական «Ցյուրիխ» ակումբի համակարգում՝ գլխավորելով ակումբի տարբեր տարիքային թիմերը:

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՖՖ Գործկոմի նիստը, որի ընթացքում Արթուր Պետրոսյանը հաստատվեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այնուհետև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին ներկայացրեց Արթուր Պետրոսյանին, որից հետո ՀՖՖ նախագահը և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանեցին լրագրողների հարցերին:

 




Լրահոս