ՀՖՖ Մամուլի քարտուղարությունն սկսում է նոր շարք: Ամփոփելով 2016 թվականը, այսօրվանից սկսած, ՀՖՖ պաշտոնական կայքում Ձեր ուշադրությանը կներկայացնենք իրադարձություններ, որոնք մեր կարծիքով ամենակարևորն են եղել հայկական ֆուտբոլի համար անցնող տարում: Իրադարձությունները կդասակարգենք ոչ թե ըստ կարևորության, ինչը կարող է սուբյեկտիվ լինել, այլ ըստ ժամանակագրության:
4. Հայաստանում առաջին անգամ անցկացվեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության խմբային մրցաշար
Ֆուտզալը վերջին տարիներին մեծ ժողովորդականություն է վայելում Հայաստանում: Այս մարզաձևի հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար ավելանում է: Ազգային հավաքականը ևս որոշակի հաջողություններ է գրանցել միջազգային ասպարեզում, իսկ ակումբները, չնայած մինչ օրս չէին կարողացել լուրջ արդյունքների հասնել, բայց նույնպես արժանապատիվ ելույթներ էին ունեցել Եվրոպայում: Այս առումով ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության խմբային մրցաշարերից մեկի անցկացումը Հայաստանում մեծ իրադարձություն էր հայկական ֆուտզալի համար: Այսպիսի միջոցառում Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ: Հայաստանի չեմպիոն ՀՊՏՀ թիմի մրցակիցներն էին Կիպրոսի «Ապոելը», դանիական «Գենտոֆտեն» և Շվեյցարիայի ներկայացուցիչ «Ֆուտզալ Մանիակս» թիմերը: ՀՊՏՀ-ն 3 հանդիպումներում վաստակեց 4 միավոր և խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը:
17.08 «Ապոել» – «Ֆուտզալ Մանիակս» 9:7
17.08 ՀՊՏՀ – «Գենտոֆտե» 4:6
18.08 «Գենտոֆտե» – «Ապոել» 3:4
18.08 ՀՊՏՀ – «Ֆուտզալ Մանիակս» 3:2
20.08 «Ֆուտզալ Մանիակս» – «Գենտոֆտե» 2:8
20.08 «Ապոել» – ՀՊՏՀ 7:7
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | ||
1. | Ապոել | 3 | 2 | 1 | 0 | 20-17 | 7 |
2. | Գենտոֆտե | 3 | 2 | 0 | 1 | 17-10 | 6 |
3. | ՀՊՏՀ | 3 | 1 | 1 | 1 | 14-15 | 4 |
4. | Ֆուտզալ Մանիակս | 3 | 0 | 0 | 3 | 11-20 | 0 |