Australian Open․ Կիսաեզրափակիչի զույգերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմել են իսպանացի Ռաֆայել Նադալը և բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։

Քառորդ եզրափակիչում իսպանացին 3 սեթում 6։4, 7։6, 6։4 հաշվով հաղթեց կանադացի Միլոշ Ռաոնիչին, իսկ Դիմիտրովն ուժեղ գտնվեց բելգիացի Դավիդ Գոֆենից՝ 6:3, 6:2, 6:4։

Հավելենք, որ Australian Open-ի եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկելու են շվեյցարացիներ Ռոջեր Ֆեդերերը և Ստեն Վավրինկան։




Լրահոս