Հունվարի 30. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 30-ին տեղի են ունեցել տարբեր իրադարձություններ, ծնվել և մահացել են հայտնի մարդիկ:

Ինչ դեպքեր են տեղի ունեցել՝

1667՝ ռուս-լեհական պատերազմ. Կնքվում է Անդրուսովոյի համաձայնագիրը, որով Կիևը ժամանակավորապես մտնում է ցարական Ռուսաստանի կազմի մեջ։

1889՝ ինքնասպան եղավ Ավստրիայի կրոնպրինց Ռուդոլֆ Հաբսբուրգը

1896՝ Հալեպի հաշտության պայմանագիր. Թուրքական զորքերը ետ են քաշվում Զեյթուն գավառից։

1927՝ Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը։

1933՝ գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Գերմանիայի իշխանությունը հանձնում է ֆաշիստներին, Ադոլֆ Հիտլերը նշանակվում է կանցլեր։

1948՝ V Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը Սանկտ Մորիցում, Շվեյցարիա։

1975՝ Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը։

1969՝ The Beatles բրիտանական ռոք-խմբի վերջին համերգը։

Ովքեր են ծնվել՝ 

410՝ Մովսես Խորենացի, պատմիչ (մահ. 488)։

1799՝ Էդուարդ Հյուրմուզյան, Մխիթարյան միաբանության հիմնադիրներից (մահ. Հռոմ, 1876)։

1878՝ Անթոն Թամսաարե, էստոնացի գրող (մ. 1940)

1882՝ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ, քաղաքական գործիչ, ԱՄՆ 32-րդ նախագահ (մահ. 1945)

1901՝ Աղասի Խանջյան, կուսակցական, պետական գործիչ (մահ. 1936)

1911՝ Պարիս Մարի Փիշմիշ, մեքսիկահայ աստղագետ (մահ. 1999)։

1921՝ Իվան Շամյակին,բելոռուս խորհրդային գրող և պետական գործիչ

1927՝ Օլոֆ Փալմե Olof Palme, շվեդ քաղաքական գործիչ, Շվեդիայի 26-րդ վարչապետը (մ. 1986)

1930՝ Ջին Հեքմեն, ամերիկացի գրող, դերասան, ստացել է 2 Օսկար

1937՝ Բորիս Սպասկի, ռուս նշանավոր շախմատիստ, աշխարհի 10-րդ չեմպիոն։

1937՝ Վանեսա Ռեդգրեյվ, անգլիացի դերասանուհի

1938՝ Իսլամ Քարիմով, ուզբեկ քաղաքական գործիչ, Ուզբեկստանի 1-ին նախագահ։

1941՝ Դիք Չեյնի, ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ 46-րդ փոխ-նախագահը։

1949՝ Յաաք Սալումեթս, էստոնացի բասկետբոլիստ;

1951՝ Ֆիլ Քոլինզ, անգլիացի երգահան, դերասան

1953՝ Սթիվեն Զաիլյան,հայ ամերիկյան սցենարիստ, կինոռեժիսոր։

1962՝ Աբդալա II, Հորդանանի թագավոր

1964՝ Պետրոս Ղևոնդյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը (զոհվել է 1994 թ.)։

1968՝ Ֆելիպե VI, Իսպանիայի թագավոր

1974՝ Քրիստիան Բեյլ, ամերիկյան օսկարակիր կինոդերասան

1975՝ Ժունինյո Պերնամբուկանո, բրազիլացի ֆուտբոլիստ

1981՝ Դիմիտար Բերբատով, բուլղարացի ֆուտբոլիստ։

Ովքեր են մահացել՝

1649՝ Չարլզ I, Անգլիայի թագավոր (ծն. 1600)

1730՝ Պետրոս II, Ռուսաստանի ցար (ծն. 1715)

1889՝ Ավստրիայի կրոնպրինց Ռուդոլֆ Հաբսբուրգ

1948՝ Մահաթմա Գանդի (իսկական անունը՝ Մոհանդաս Քարամչանդ Գանդի) հնդիկ ապստամբության առաջնորդ (ծն. 1869)

1951՝ Ֆերդինանդ Փորշե Ferdinand Porsche, ավստրա-գերմանացի շարժիչագործ և գործարար, Porsche ընկերության հիմնադիրը (ծն. 1875)

1963՝ Ֆրանսիս Պուլենկ, ֆրանսիացի կոմպոզիտոր (ծն. 1899)

1991՝ Ջոն Բարդին John Bardeen, ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր (ծն. 1908)

1994՝ Պյեր Բուլ Pierre Boulle, ֆրանսիացի գրող (ծն. 1912)

1995՝ Ջերալդ Դարել Gerald Durrell, Հնդկաստանի անգլիացի կենդանաբան, գրող, հեռուստահաղորդավար (ծն. 1925)




Լրահոս