ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելություններ գիշերային ակումբներ և այլ զվարճանքի վայրեր. 6 միլիոնանոց գողությունը բացահայտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ագարակ գյուղի տներից մեկից հունվարի 3-ին գողություն էր կատարվել. մեկը, տան ցանկապատով անցել էր, հատուկ հարմարանքով բացել պատուհանը ու տնից հափշտակել փող, համակարգիչ, թանկարժեք իրեր, բջջային հեռախոս, 2 կիլոգրամանոց ապակյա տարայով մետաղադրամներ եւ հեռացել:

Տանտերը ընտանիքով արտասահմանում է եղել, եղբայրն էր տանը հետեւում, երբ գողը մտել է նրանց բնակարան ու հենց նա էլ զանգահարել է ոստիկանություն: Գողը 6 մլն դրամի վնաս էր պատճառել:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս