Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանը երբեք չի առանձնացել «Իսլամական պետության», «Ջաբհաթ ան-Նուսրայի» և այլ ահաբեկչական խմբավորումների հետ կապով, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Այսպիսով Լավրովը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:
Ավելի վաղ Թրամփն Իրանն «ահաբեկչական համար մեկ պետություն» էր անվանել և հայտարարել , որ Իրանը հովանավորում է ահաբեկիչներին:
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Իրանը մեծ ներդրում ունի միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Կրեմլը համամիտ չէ Թրամփի կարծիքի հետ: