Հասմիկ Պապյանի նշանակման դեպքում ոչ մի հարց չի կարող լինել.Կարեն Դուրգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր եւ երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանը կարծում է, որ թատրոնի տնօրեն նշանակելու համար մրցույթ անցկացնել պետք չէ:

Ըստ նրա՝ ավելի ճիշտ կլինի, եթե ընտրությունը կատարվի միանձնյա, պետք է պաշտոնին նշանակվի դաշտի ամենապրոֆեսիոնալ գործիչը, և նրանից էլ պետք է հետո արդյունք պահանջել:

«Ես կողմնակից եմ, որ միանձնյա նշանակում լինի: Ընտրվի ամենապրոֆեսիոնալը, եւ իրենից էլ պահանջեն, որ գիտեք Դուք նշանակված եք, ներկայացրեք ձեր 10-ամյա պլանը, ի՞նչ եք տեսնում, ինչպե՞ս ենք առաջ գնում, ո՞վքեր են ձեր թիմի անդամները, եւ ձեազանից ցուցանիշ եմ պահանջելու: Այսինքն՝ ինչպես ամբողջ աշխարհում է արվում, մենք հիմա ընկել հեծանիվ ենք հորինում, բայց այդ հեծանիվը վաղուց հորինված է: Ես այն կարծիքին եմ, որ մրցույթ հարկավոր չէ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Վերջին շրջանում շատ են խոսակցությունները, որ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի թեկնածուներից է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

Ըստ Կարեն Դուրգարյանի՝ նրա նշանակման դեպքում ոչ մի հարց չի կարող լինել:

 




Լրահոս