ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր վարչություն է ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարությունը ինտերնետային տիրույթում գտնվող տեղեկությունների անվտանգությունը ապահովելու համար նոր վարչություն է ստեղծել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «it security» վարչությունը մասնավորապես վերահսկելու է նախարարության գործունեությանն առնչվող տեղեկատվությունը՝ բացառելով կայքը հնարավոր հարձակումներից կամ ինչ-ինչ ճանապարհով նախարարության գործունեության մասին տեղեկատվություն ստանալուց:

Այս նոր վարչության հիմնումն ուշագրավ է այն առումով, որ մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսում է պետական ապարատի ծախսերի կրճատման եւ տնտեսումների մասին, նախարարություններում նոր ստորաբաժանումներ են ստեղծվում: Չնայած, ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ վարչությունում ներգարվել են նախարարության աշխատակիցներին՝ մի ստորաբաժանումից տեղափոխելով նորը:




Լրահոս