Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորվածի հարցն ուղարկվեց ՄԻԵԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արայիկ Պապիկյանի դիմումը հիմնականում կապված է Ներսես Պողոսյանին ապօրինի կալանքի տակ պահելու հետ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի մայիսի 20-ին Ներսես Պողոսյանը կալանավորվել էր, երբ Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով raզենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը: Նրանցից 7-ը կալանավորվել է, իսկ ահա քաղաքացի Արթուր Մկրտչյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջինիս անցած տարի հայտնաբերել են, սակայն դեռեւս Հայաստան չեն տեղափոխել:

 




Լրահոս