Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում, իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Դեպքը տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում. իրար են բախվել երեք մեքենա, այդ թվում՝ պատգամավորի վարած 032օօ01 պետհամարանիշի «Տոյոտան»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վթարը շատ թեթեւ է եղել, եւ, բարեբախտաբար, չկան վիրավորներ: Մեկնաբանությունների համար զանգահարեցինք Ռուստամյանին, սակայն հեռախոսն անհասանելի էր, իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը որեւէ տեղեկություն չուներ կատարվածից, ավելին՝ Ռուստամյանը չէր պատասխանել նաեւ նրա զանգերին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս