ՀՀԿ-ի թեկնածուներն ամենամրցունակն են և ամենահայտնին. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ,ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց,  որ ՀՀԿ-ի նախընտրական քարոզչությունը կմեկնարկի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով:

Նա հայտնեց, որ նիստի ընթացքում հիմնականում քննարկվել են ՀՀԿ-ի քարոզչական նախընտրական փաթեթի հետ կապված հարցեր:

Շարմազանովի խոսքով՝ նաև քննարկվել և ընդունվել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը, որը հանրությանը կներկայացվի մարտի 5-ին:

«Կուսակցությունը որոշել է շատ ակտիվ քարոզարշավ իրականացնել, կօգտվենք ընդունված բոլոր միջոցներից: Քարոզչության հիմքը պետք է լինի ՀՀ անվտանգության ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական առաջընթացի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումը»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուների վարկանիշին՝ Շարմազանովը ասեց, որ բոլոր 13 ընտրատարածքներում ՀՀԿ տարածքային թեկնածուներն ամենամրցունակն են, ամենահայտնի են և ժողովրդականություն վայելողը:

Ըստ նրա` դա ցույց կտան ապրիլի 2-ի ընտրությունները:

 




Լրահոս