Թրամփը խոստացել է երկրի երեսից ջնջել ահաբեկիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է երկրի երեսից ջնջել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին նա հայտարարել է պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Աշխատելով մեր դաշնակիցների հետ, մենք երկրի երեսից կջնջենք այդ չարիքը»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Միևնույն ժամանակ, Թրամփը հայտնել է, որ անհրաժեշտ է ապահովել սեփական սահմանների անվտանգությունը, որպեսզի ահաբեկիչները չկարողանան ներթափանցել երկրի տարածք: «Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Շվեդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: Մենք պետք է խելացի վարվենք: Չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ հետ նույնը տեղի ունենա»,-ընդգծել է նա:




Լրահոս