Հակառակորդն այսօր ակտիվ է նաև հայ-ադրբեջանական սահմանին. Նոյեմբերյանի տարածաշրջանում կրակոցներ են հնչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հակառակորդն ակտիվ է ոչ միայն արցախա-ադրբեջանական, այլև հայ-ադրբեջանական սահմանին: Այսօր կրակոցներ են հնչել Տավուշի Մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մի քանի սահմանամերձ գյուղերում:

Առավել ինտենսիվ է եղել Բաղանիսի շրջանում, ինչպես նաև նրան հարակից մյուս համայնքներում:

Մասնավորապես, գնդակոծվել է միջպետական ավտոճանապարհը, վիրավորվել են գյուղացիների խոշոր եղջերավոր անասունները:

Այս պահին իրադրությունը հանգիստ է:




Լրահոս