Երևանի բնակիչը փակվել էր լոգարանում և սպառնում էր ինքնասպան լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 25-ին, ժամը 20.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մոտ 1.5 ժամ է, ինչ փակվել է լոգասենյակում և սպառնում է դեղահաբեր ընդունելու միջոցով ինքնասպան լինել:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Արցախի պողոտայի թիվ 22/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1967 թ. ծնված Ն. Ս.-ը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:

Ն. Ս.-ը բացել է լոգասենյակի դուռը. հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:




Լրահոս