ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլին կայանալիք Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու են 9 քաղաքական միավորներ՝ 5 կուսակցություն, 4 դաշինք:
Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվածների ցանկը՝ ըստ կուսակցությունների:

Կոնգրես- ՀԺԿ դաշինքի ընտրացուցակը

1. Լեւոն Տեր-Պետրոսյան – ՀՀ առաջին նախագահ: Նա 2008 թվականից մտավ ակտիվ քաղաքականության մեջ: Կարողացավ իրապես համաժողովրդական շարժում ձեւավորել, սակայն շարժման գործողությունները չտարան դեպի բաղձալի իշխանափոխության, տարիների ընթացքում հյուծվեց թիմը: Իսկ գործող իշխանության հետ երկխոսությունից հետո վարկանիշի կտրուկ անկում ապրեց: Փորձեց նախ՝ քառյակի, ապա՝ եռյակի շրջանակներում պայքարել, բայց չստացվեց, դրա համար էլ վերջերս Սերժ Սարգսյանին սատարող ելույթով հանդես եկավ՝ իբրեւ հայ ազգի փրկություն մատուցելով տարածքների վերադարձն ու խաղաղության հաստատումը:
2. Ստեփան Դեմիրճյան -ԱԺ պատգամավոր, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի որդին: Քաղաքական դաշտում Դեմիրճյանի միակ առավելությունը ազգանունն է, որը իներցիայի ուժով մարդկանց մոտ լավ հիշողություններ է արթնացնում: Ստեփան Դեմիրճյանը թեեւ նույնիսկ ՀՀ նախագահի հաղթած թեկնածու է եղել, այնուամենայնիվ, քաղաքական գործիչ, որպես այդպիսին, չդարձավ:
3. Լեւոն Զուրաբյան-ԱԺ պատգամավոր, առաջին նախագահի խոսնակ: Նա եւս ակտիվ քաղաքականություն է մտել 2008 թվականից:
4. Զոյա Թադեւոսյան -Տնտեսագիտական համալսարանի դասախոս, դոկտոր
5. Արամ Մանուկյան – ԱԺ պատգամավոր
6. Գագիկ Ջհանգիրյան -ԱԺ պատգամավոր, նախկին զինդատախազ
7. Վահագն Խաչատրյան- Տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ
8. Լիդա Մելիքյան- Արաբկիրի կառույցի ղեկավար
9. Դավիթ Մաթեւոսյան- Մեղրիի նախկին քաղաքապետ, նախկին քաղբանտարկյալ
10. Ստեփան Մինասյան – ՀԺԿ քարտուղար
11. Գրիգորի Գրիգորյան- «Արմենիա» բժշկական կենտրոնի ղեկավար
12. Լուսինե Չալաբյան – ՀԺԿ անդամ
13. Հակոբ Հակոբյան – ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ (Լեդի Հակոբ)
14. Մյասնիկ Մալխասյան- ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ
15. Սամվել Աբրահամյան-ՀԱԿ քարտուղար, հարկային ծառայության նախկին փոխնախարար
16. Նարինե Հովհաննիսյան – ՀԱԿ Նորքի կառույցի ներկայացուցիչ
17. Ավետիս Ավագյան- առաջին նախագահի գրասենյակի ղեկավար
18. Ռոլանդ Ավետիսյան – ՀԺԿ անդամ
19. Վլադիմիր Կարապետյան – ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ
20. Սոֆյա Յորբեկյան – ՀԱԿ Կենտրոնի կառույցի ղեկավար
21. Արման Մուսինյան – ՀԱԿ մամուլի խոսնակ
22. Արեգ Գեւորգյան – ՀԱԿ անդամ
ՀԱԿ-ից ռեյտինգային ընտրակարգով Ավան-Նոր Նորք-Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքում առաջադրվել են ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, «Անտարես» հրատարակչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ջութակահար Նարեկ Սարգսյանը:
ՀԱԿ-ի ցուցակը Արաբկիր-Աջափնյակ-Դավթաշենում գլխավորում է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Ինչպես նաեւ այս ընտրատեղամասում առաջադրվել են Զոյա Թադեւոսյանը, Գրիգոր Գրիգորյանը, ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, պատմաբան Միքայել Մարտիրոսյանը:
Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթում՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանը, ձեռնարկատեր Վոլոդյա Հովհաննիսյանը, արեւելագետ Սամվել Կարապետյանը, Բագրատ Անդրիասյանը եւ այլք:
Կենտրոնում ՀԱԿ-ից առաջադրվել է 14 թեկնածու, որտեղ կանայք են մեծամասնություն կազմում:
Մարզային ընտրատեղամասերում ՀԱԿ-ի թեկնածուներից Արարատում առաջադրվել է իրաքահայ Վարդան Բեյլերյանը,
Արմավիրում՝ նախկին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը,
Արագածոտնում՝ Մյասնիկ Մալխասյանը,
Լոռիում՝ Սարգիս Թամազյանը, Աշոտ Մանուկյանը,
Կոտայքում՝ Գրիգոր Ոսկերչյանը, Արամ Բարեղամյանը,
Շիրակում՝ Մուրադ Գրիգորյանը, Գագիկ Ֆահրադյանը,
Սյունիք-Վայոց ձորում՝ Դավիթ Մաթեւոսյանը, Ավետիք Ավետիքյանը,
Տավուշում՝ Սերգեյ Ամյանը, Արթուր Աթաբեկյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

– Խաչատուր Քոքոբելյան-«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին ՀՀՇ-ական: Մշտապես եղել է նախկին իշխանության հենասյուներից: Հաջողակ գործարար է, ճկուն բանակցող: Սակայն քաղաքական լայն գործընթացների վրա մեծ հաշվով ազդեցություն չունի: Համարվում է ամերիկամետ գործիչ:
– Հրանտ Բագրատյան- «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ: Ագրեսիվ, կոնֆլիկտային գործիչ է, իրեն մշտապես գերագնահատող: Բայց որ հետաքրքիր լուծումներ է առաջարկում հատկապես տնտեսական ոլորտի օրինագծերի քննարկումների ժամանակ, միանշանակ է: Նա ինտելեկտուալ կերպար է:
– Ստյոպա Սաֆարյան- քաղաքագետ, Աժ նախկին պատգամավոր, Երեւանի ավագանու անդամ: Ակտիվ գործիչ է, վերլուծական ունակություններով, մարդկային շփումներով եւ ընկալելի կերպար: Ընդ որում, նա ընկալելի է ոչ միայն հասարակական, այլեւ քաղաքական ու նաեւ իշխանական շրջանակների կողմից՝ որպես կառուցողական կերպար:
– Անահիտ Բախշյան- Երեւանի ավագանու անդամ
– Մասիս Այվազյան- ԱԺ նախկին պատգամավոր
– Անժելա Խաչատրյան- ԱԴԿ անդամ
– Արմեն Առաքելյան
– Սոնա Մինասյան
– Նարեկ Այվազյան
– Գագիկ Բաղդասարյան
– Աշոտ Եղիազարյան
– Զեյնալվանդյան Ներսես
– Չիթչյան Լիաննա
– Պողոսյան Արթուր
– Մխիթարյան Վահան
– Սարդարյան Գագիկ
– Շուշանյան Վաղինակ
– Հարությունյան Սամվել
– Մկրտչյան Հմայակ
– Վաչիկ Քոքոբելյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ռեյտինգային ցուցակը այսպիսի կառուցվածք ունի՝
Թիվ 1. Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն: Ստյոպա Սաֆարյան (ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ), Հռիփսիմե Բոչոլյան (երիտասարդական միության փոխնախագահ), Ավետիսյան Հովսեփ (կուսակցության անդամ):
Թիվ 2. Արաբկիր-Աջափնյակ-Դավիթաշեն: վարչության անդամ Առաքելյան Արմեն, ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Բաղդասարյան Գագիկ, գործարար Արա Խաչատրյան:
Թիվ 3. Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ: «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյան, անկուսակցական, «Ռիալթի» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, Իրինա Չիտչյան, ԱԺ փորձագետ Լիանա Ստեփանյան:
Թիվ 4, Կենտրոն, Էրեբունի-Նուբարաշեն: ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյան, «Էլեկտրիկ Երեւան» ՀԿ հիմնադիր Նարեկ Այվազյան, «Ծիր-կաթին» նախակրթարանի տնօրեն Լիաննա Չիտչյան:
Թիվ 5. Արարատ: «էլեկտրիկ Երեւան»-ի ծրագրերի համակարգող Հմայակ Մկրտչյան, գործարար Գալստյան Տիգրան, «Ազատ դեմոկրատներ»-ի հիմնադիր անդամ Սուրեն Հայրապետյան :
Թիվ 6. Արմավիր: Կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Մինասյան, կուսակցության անդամ Հայկ Սարգսյան, ուսուցչուհի, կուսակցության անդամ Դիանա Գասպարյան:
Թիվ 7. Արագածոտն: Հովհաննիսյան Արշակ, Ներսիսյան Սոնա, Վանյան Գիվի (կուսակցության անդամներ):
Թիվ 8. Գեղարքունիք: «Միկեւրորինգ» ՍՊԸ հիմնադիր Մալխասյան Ռոստոմ, կուսակցության անդամներ Օհանյան Աննա, Միքայելյան Հարություն:
Թիվ 9. Լոռի: Քաղաքագետ Խանվելյան Նարեկ, Լոռու պատասխանատու Մխիթարյան Վահան, ակտիվիստ Վաղինակ Շուշանյան:
Թիվ 10. Կոտայք: Տնտեսագետ Աշոտ Եղիազարյան, նախկին պատգամավոր Զեյնալվանդյան Ներսես, Սինդոյան Խորեն:
Թիվ 11. Շիրակ: Պատասխանատու, վիրաբույժ Պողոսյան Արթուր, գործարար, «Ագլո-Հոլդինգ» ՍՊԸ հիմնադիր Խեչոյան Արմեն, Ադամյան Վարդգես, կոնսերվատորիայի պրոֆեսոր:
Թիվ 12. Սյունիք: Գործարար, «Քառտ» ՍՊԸ հիմնադիր, գործարար Սարդարյան Գագիկ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյան, Շինուհայրի նախկին գյուղապետ Վարշամ Բագրատյան:
Թիվ 13. Տավուշ: Փոխնախագահ Անժելա Խաչատրյան, Վաչիկ Քոքոբելյան, Մեժլումյան Արմեն:




Լրահոս