Լևոն Տեր-Պետրոսյանը և Վազգեն Մանուկյանը վերցրել էին հիմնական գույքը և կուսակցությանը թողել փողոցում. Տաճատ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կողմնակից ենք այս իշխանությունների արտաքին քաղաքականությանը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նա նշեց, թե կոմունիստական կուսակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում նոր կապեր կստեղծի:

Նրա խոսքով` անհրաժեշտ փոփոխություններն անելու են ԵԱՏՄ-ի շրջանակներում:
«Կողմնակից ենք այս իշխանությունների արտաքին քաղաքականությանը՝ ԵՏՄ-ի մեջ մտնելու, վերականգնվում են այն կապերը, որոնք խորհրդային ժամանակ կային, և ինչո՞ւ չէ՝ նաև նոր կապեր կստեղծվեն: Կոմկուսը, լինելով 114-ամյա, ունի ուրույն աշխատաոճ: Մենք ՀՀ-ում ունենք 49 քաղկոմ, շրջկոմներ: Եթե Հայաստանի որևէ քաղաք գնաք, կարող եք հանգիստ հանդիպել քաղկոմի և շրջկոմի առաջին քարտուղարի հետ»,- հավելեց նա։

Տաճատ Սարգսյանն ընդգծեց, որ այն ժամանակվա իշխանավորները՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի, կուսակցությունից վերցրել էին հիմնական գույքը և կուսակցությանը թողել փողոցում:




Լրահոս