Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՊՆ առաջին տեղակալի հրավերով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 14-ից 15-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանդիպումը ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-ՊՆ առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ:

Նույն ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատանքային խումբը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում կմասնակցի հավաքական անվտանգության տարածաշրջաններում սպառնալիքների գնահատման ու դրանց կանխարգելման հարցերով փորձագետների խորհրդատվություններին:




Լրահոս