Եթե պարզվի, որ անբարեխիղճ գործողություններ են կատարվել, ապա կպատժվեն. Էդուարդ Շարմազանովը՝ Հաց բերողի մահվան մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվանը, նշելով, որ  հիվանդության ժամանակ նրան մի քանի անգամ  բուժող բժիշկները առաջարկել են, որպեսզի  տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, սակայն մերժել է:

«Ես բժիշկ չեմ, չեմ կարող ասել՝ ինչ պատճառով է մահը տեղի ունեցել: Քանի որ փաստաբանները պնդում են, որ փորձաքննություն լինի, որեւէ խնդիր չենք տեսնում, եթե փորձաքննության ընթացքում պարզվի, որ անբարեխիղճ գործողություններ են կատարվել, օրենքի խախտում է տեղի ունեցել, ապա առանց վարանելու կարծում եմ, որ մեղավորները կպատժվեն»,-հայտարարեց Շարմազանովը:

Նրա խոսքով, Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքը որոշ ուժեր փորձում են նախընտրական քարոզարշավի ընթացքում շահարկել դիվիդենտներ շահելու համար:

 




Լրահոս