Մենք ջենտլմեն ենք, ինքը ուզում է՝ թող ինքը լինի. Արամ Սարգսյանը՝ Փոստանջյանին. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Զարուհի Փոստանջյանն ու իր թիմակիցներն Էրեբունիում ասում էին, որ միակ  ընդդիմադիրը  իրենք են։ «Ելք» դաշինքի պատգամավորներ Էդմոն Մարուքյանին, Արամ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին հարցրեցինք՝ այդ միակ  ընդդիմադիրի տիտղոսին ի վերջո ո՞վ է հավակնում։ Արամ Սարգսյանը  պատասխանել է. «Մենք ջենտլմեն ենք, ինքը ուզում է՝ թող ինքը լինի»։

Էդմոն Մարուքյանի խոսքով ՝ «Ես անձամբ գոհ կլինեմ, որ միակ ընդդիմադիրը լինեն մյուսները, իսկ «Ելք» դաշինքը  լինի իշխանություն։  Մենք ընդդիմության տիտղոսի համար  չենք պայքարում։  Չէի ցանկանա  երբևէ, որ ընդդիմության տիտղոսը  մշտական կերպով  ունենար «Ելք» դաշինքը։  Մենք եկել ենք  փոփոխությունների օրակարգով։  Մեր նպատակը իշխանության ամբողջական լծակներ ստանալն է, որի արդյունքում մենք կարող ծրագրերն իրացնել։  Ընդդիմադիր լինելով՝ դու քո ծրագրերը չես  կարող իրացնել։ Դրա համար որևէ խնդիր չկա, թող ընդդիմությունը լինեն իրենք, ՀՀԿ-ն, մենք էլ  լինենք իշխանություն։  Օր կգա՝ հենց այդպես կլինի»։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Զարուհի Փոստանջյանին  փոխանցել է. «Շնորհավորում եմ այդ կապակցությամբ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս